Մայրենի

Տերյանական բառարան

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Անծանոթ բառեր
Խոհուն-Խոհական, խոհեմ, մտածկոտ, մտազբաղ, ինքնախոհ, խոկուն, ներամիտ
Վհատ-Անսիրտ, հուսահատ, հուսաբեկ, նկուն, սրտաբեկ, սրտակոտոր, հուսաթափ, հուսազուրկ, սմքած
Խորհուրդ-Միտք, գաղափար, մտածություն, մտածմունք
Երերուն-խախուտ, դողդոջուն, դանդանչուն, դանդանչկոտ, դանդաչոտ, երերկոտ,
Երազ-երազանք, տեսիլ
Ստվեր-Շվաք, շուք, շողք, շշուկ, խավար

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառեր
Վառել-բոցավառել, բոցակիզել, բռնկել, բռնկեցնել, այրել, հրդեհել, կրակ
Պայծառ-լուսավոր, լուսափայլ, փայլուն, վառվռուն
Քնքշորեն-քնքշաբար, հուշիկ, մեղմիկ, մեղմորեն
Անափ-անսահման, անպարփակ, անպարագիծ, անհուն, անեզրական, անեզր
Նազով— նազանք, նազուտուզ
Հուզում-հուզելը, հուզվելը
Մրրկում-մրրկելը, մրրկվելը
Անտես-չտեսնվող, չերևացող, աներևույթ
Կարկաչ-հոսող փոքր ջրի ձայն, կարկաչյուն, խոխոջ

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Անծանոթ բառեր

Մթնշաղ-կիսալուս, կիսախավար, մռայլ
նրբակերտ-նրբակազմ, նուրբ կազմվածք ունեցող
շող
— շողք, ճառագայթ, ճաճանչ, շառավիղ
բեռ— ծանրություն
տրտնջում-տրտնջել, տռտռալ, մրմռալ, մըրթմրթալ
նինջ
-քուն, մրափ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s