Մայրենի

<> Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
  2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։
    Անտակ-նհատակ, անունշ, խոր, խորախոր, անդնդախոր, խորունկ
    վերուստ-երկինք

    անհուն-անսահման, անեզր
    հանք-հանքարան, հանքատեղի, հանքավայր, հանածո
    անհատ-անձնավորություն, անձ, մարդ, էակ, արարած
    երկյուղ-վախ, սարսափ, ահ, սոսկում, զարհուրանք, ահուդող
    շաղ-ոստ, դալար ճյուղ, շիվ
  3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

    Իմ կարծիքով այս հատվածը ուզում է ասել, որ աշխարհում ամենակարևորը սերն է և բարությունը:
  4. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։
    <<Իմ մեծ հարստությունը>>
  5. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
    Այս հատվածը ուզում է ասել, որ կարևոր բանը աշխարում դա սերն է բարությունը այլ ոչ թե գումարը:
  6. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ 

Իմ կարծիքով`բանաստեղծը այս տողերով ուզում է ասել, որ ամեն մարդ հարուստ է իր հոգով, հարուստ է իր բարությամբ, իր սիրով :Հոգով հարուստ մարդը ոչ մի գողից ու ավազակներից չի վախենա, քանի-որ դա իր հոգու հարստությունն է, ոչ ոք դա չի կարող գողանալ իրենից:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա խաչբառ

Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելովայսաղյուսակիցլուծեքխաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    70-Հ

  • Գտիր  600  և 3000  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    600-Ո
  • Գտիր  27000  և 9 թվերի քանորդը։
    3000-Վ

  • Գտիր  245  թվի  2/7 մասը։
    245:7=35
    35×2=70-Հ

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1-Ա

  • Ո՞ր  թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։
    250×8:5=400-Ն

  • Նարեն ու Նարեկը միասին ունեն  1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։
    1200:3=400-Ն

  • Քանի՞  բաժանարար  ունի 16 թիվը։
    16-1,2,4,8,16
    5-Ե

  • Գտիր  50  և 40 թվերի արտադրյալը։
    50×40=2000-Ս

Հորիզոնական

  • Ո՞ր   թվի  2/3 մասն է հավասար  6-ի։
    6:2=3
    3×3=9-Թ

  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    600-Ո

  • Գտիր 7 և 1000  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
    7000-Ւ

  • Գտիր  24000  և 120  թվերի քանորդը։
    24000:120=200-Մ

  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։
    1-Ա



  • 400-Ն
  •   Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։
    100×3=300-Յ
  • Գտիր  24  թվի ամենափոքր  բաժանարարը։
    1-Ա
  • Տուփում կա 100  կարմիր, 299 կապույը և50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞գնդիկ պետքէհանել տուփից, համոզվածլինելուհամար, որ3 տարբեր գույնիգնդիկներից էլ  դուրս   կգա։

299+100+1=400-Ն

     Թ   
     Ո   
     Ւ   
     Մ   
     Ա   
ՀՈՎՀԱՆՆԵՍ
     Յ   
     Ա   
     Ն