Հովհաննես Թումանյանը իմ սիրելի բանաստեղծն է: Ես չեմ հիշում, թե երբ իրեն հանդիպեցի, բայց հիշում եմ, որ ծնողներս նրա մասին շատ էին պատմում: Ես շատ եմ սիրում իր հեքիաթները, բանաստեղծությունները: Իմ առաջին ստեղծագործությունը, որը ես կարդացել եմ, եղել է << Շունն ու կատուն>>: Ես նաև նրան ճանաչել եմ դպրոցում: Մենք առաջին դասարանից սկսած նրա հեքիաթներն ենք կարդացել, բանաստեղծությունները: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչել եմ նրան ու տարիքի հետ նրան ավելի ու ավելի եմ բացահայտում: Նրա ստեղծագործությունները ինձ համար դարձել են ամենասիրելիներից: