Քիմիա 8

Ջրի քիմիական հատկությունները/Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ

Նոր թեմա՝ Ջրի քիմիական հատկությունները

Էջ՝ 166-167

Նոր թեմա՝ Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ։

Էջ՝ 168-171

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°Cտաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ 

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:

yay-5293716-digital.jpg

Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները

Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:

image153.jpg

Ջուրը համընդհանուր լուծիչ է: 

analiz-vody.jpg

Ըստ ջրում լուծվելու հատկության նյութերը լինում են՝ լավ լուծվող, քիչ լուծվող և գործնականում չլուծվող:

  • Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է չհագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է գերհագեցած:

Լուծելիությունը նյութի առավելագույն զանգվածն է (գ), որը կարող է լուծվել 100 գ ջրում՝ տվյալ ջերմաստիճանի պայմաններում. 

Լ=m(լ.ն.)։ m(ջուր)⋅100

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

ա) ցանկացած նյութի դեպքում

Ընդհանրապես, երբ նյութը գազից վերածվում է հեղուկի, մոլեկուլները կամ ատոմները մոտենում են միմյանց՝ նվազեցնելով ծավալը, ինչի արդյունքում խտությունը մեծանում է։

բ) ջուր նյութի դեպքում

Որպես կանոն, նյութերը փոքրանում են, երբ սառչում են, բայց ջուրն ընդարձակվում է, ինչը պայմանավորված է սառույցի ջրի մոլեկուլների կառուցվածքով:

  1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

ա) մնում է անփոփոխ

բ) փոքրանում է աննշան չափով

գ) մեծանում է

դ) փոքրանում է զգալի չափով

  1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:
    Սառցախցիկում, որտեղ ջերմաստիճանը շատ ցածր է ջրի սառեցման կետից, շշի ներսում ջուրը կարող է սառչել: Այնուամենայնիվ, սառեցման հետ կապված ծավալի ավելացումը կարող է բավականաչափ մեծ ճնշում ստեղծել, որպեսզի ապակե շիշը կոտրվի:
  2. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի թարկվում:
    Ամռանը ջրի ջերմաստիճանը էապես չի փոխվում ջրի բարձր ջերմունակության պատճառով և քանի որ ջուրը վատ ջերմահաղորդիչ է։
  3. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

    Բանաձևը՝ զանգված=ծավալ*խտություն, 4°C ջերմաստիճանի ջրի համար խտությունը մոտ 1գ/մլ է

ա) նյութաքանակները

բ) ծավալները 4°C-ում

ա) 18 մլ

բ) 36 մլ

գ) 54 մլ

  1. Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p= 1գ/մլ։
    m=S×v=2000
    2000/18 × 6,022 × 1023 = 6,69 × 1023մոլեկուլ
  1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:
    2H2O+Ca=Ca(OH)2+H2
    n(H2O)=m/M=90գ/18=5մոլ
    n(Ca)=80գ/40=2մոլ
    2մոլ/1մոլ
    xլ/22,4լ
    x=2×22,4=44,8լ(H2)

  2. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:

?

Քիմիա 8

Ապրիլի 8-12

Սովորել՝ Ջրածին։ Հասկացողություն թթուների և աղերի մասին։

Էջ՝ 129-133

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր դեպքում է խոսքը վերաբերում ջրածնին՝ որպես քիմիական տարրի.
    ա) ջրածին պարունակում է մարդու օրգանիզմը,
    բ) ջրածնի լուծելիությունը ջրում վատ է,
    գ) ջրածնի զանգվածային բաժինը ջրում ≈11% է:
  2. Թվարկե՛ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա:
    HNO3, NaOH, H3PO4, HCI, H2Se:
  3. Ինչո՞ւ մոլեկուլային ջրածինը չի հանդիպում Երկրի մթնոլորտի ցածր շերտերում:
    Մոլեկուլային ջրածինը Երկրի մթնոլորտի ստորին հատվածում այլ տարրերի հետ կայուն քիմիական միացություններ չի ստեղծում: Հետեւաբար, նրա կոնցենտրացիան մթնոլորտում ցածր է։
  4. Որքա՞ն է 8 գ զանգվածով ջրածնի
    ա) նյութաքանակը (մոլ) — m/Ar = 8/2 = 4 
    բ) ծավալը — m * Vm /M = 8 * 22,4 /2 = 89,6
  5. Ո՞ր դեպքում է ջրածնի զանգվածն ավելի մեծ՝ 1 մոլ ջրո՞ւմ, թե՞ 0,5 մոլ մեթանում:
    1 մոլ ջրի զանգված՝ 18,016 գ
    0,5 մոլ մեթանի զանգվածը՝ 8,02 գ
    Այսպիսով, 1 մոլ ջրի զանգվածը մեծ է 0,5 մոլ մեթանի զանգվածից։

  6. Ջրի զանգվածը Երկիր մոլորակի վրա ≈1,45-10 կգ է: Ի՞նչ զանգվածով (կգ) ջրածին է պարունակում ջուրը:
    1.62048×10€12
  7. Հաշվե՛ք ատոմների թիվը 20 գ զանգվածով մոլեկուլային ջրածնում:
    5.97×1024
  8. Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում՝ C2H5OH:
    Mr (C2H5OH) = 24+6+16=46
    6/46*100=13%

  9. Ի՞նչ զանգվածով (գ) ցինկ կպահանջվի աղաթթվից 1,12 լ ջրածին դուրս մղելու համար:
    3,27գ ցինկ:
Քիմիա 8

Ձվի քիմիական բաղադրությունը

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56%-ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:

Ձվի սպիտակուցի բաղադրություն
Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։

Ձվի դեղնուցի բաղադրությունը

Ձվի դեղնուցը կազմված է մոտավորապես 50% խոնավությունից և 50% պինդ նյութերից: Պինդ նյութերից 17%-ը սպիտակուցներն են, 30%-ը՝ ճարպերը և էմուլգատորները (հիմնականում լեցիտինը, որը կազմում է դեղնուցի մոտ 10%-ը), իսկ 3%-ը՝ հանքային մոխիրից և դեղնավուն կարոտինոիդ պիգմենտներից, որոնք դեղնուցին տալիս են իրենց հատկությունները և գույն:

Ձվի օգտակարությունը

Ձուն նաև պարունակում է օգտակար քանակությամբ A, E, B5, B12 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, յոդ և ֆոսֆոր՝ բոլոր կենսական սնուցիչները ձեր առողջ և հավասարակշռված սննդակարգին աջակցելու համար:

Քիմիա 8

Ինքնաստուգում

1)Տվե՛ք ջրածին քիմիական տարրի բնութագիրը` ըստ տևյալ պլանի.

ա) քիմիական նշանը,
H

բ) հարաբերական ատոմային զանգվածը,
1

գ) դիրքը պարբերական համակարգում,
1-ին պարբերություն, 1-ին խումբ

2)Բնութագրե՛ք ջրածին պարզ նյութը` ըստ հետևյալ պլանի

ա) քիմիական բանաձևը,
Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2

թ) մոլեկուլի կառուցվածքը,
Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

գ) հարաբերական մոլեկուլային զանգվածը,
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2)

դ) մոլային զանգվածը:
Մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ

3)Տիեզերքում ու Երկրագնդի մթնոլորտի վերին րում ո՞ր քիմիական տարրն է ամենատարածվա տրե՛ք ճիշտ պատասխանը

ա) թթվածին,

բ) ազոտ,

գ) ջրածին,

դ) հելիում:

4)Հաշվե՛ք տրված զանգվածներով ջրածին նյութի քանակը (մոլ).

ա)1 գ

1/2=0.5 գ/մոլ

բ)4 գ

4/2=2 գ/մոլ

q) 10 գ

10/2=5 գ/մոլ

Պատ.`ա) 0,5 մոլ H2

բ) 2 մոլ H2

գ) 5 մոլ H2

5) Հաշվե՛ք ջրածին տարրի զանգվածային բաժինը (%) մեթանի CH4 մոլեկուլում
Мr(СН4)=12+(1 × 4)=16
w(Н)=( 4:16)×100%=25%

Պատ.՝ 25%

6) Հաշվե՛ք ջրածնի ատոմների թիվն 9 գ ջրում:

9:(2×1+16)=9:18=0,5
0,5×6,02×1023=3,01×102=6,02×10
23

Պատ.՝ 6, 02×1023

7)Գրել ռեակցիաների տեսակները

ա) H2 +CL2= 2HCl միացման

բ)Fe+ 2HCl= Fe Cl2 + H2 տեղակալման

Գ) 2H2O=2H2+O2 քայքայման

Քիմիա 8

Թթվածնի քիմիական հատկությունները։

Սովորել՝ Թթվածնի քիմիական հատկությունները։

Էջ՝ 97-101

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Քիմիա 8

Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը

Սովորել՝ Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը։

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Քիմիա 8

Փետրվարի 5-9

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,
Թթվածնի տարրի հիմնական նշանը O-ն է։

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,
Ar=16
M(O2)=32

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,
Թթվածնի տարրի կարգաթիվը  8 է։

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,
Էներգիական մակարդակների թիվը հավասար է պարբերության համարին ՝ 2:

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։
    Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմի շնչառության:
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):
    16×2,5=40
    16×3=48
    48×3=144
    144+40=184

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Քիմիա 8

Դեկտեմբերի 4-8

Սովորել էջ՝ 47-51

Նոր թեմա

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար: 

images.jpg
images (2).jpg

     Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

                                  Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

 Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա  

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 

1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն: 

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:

Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:

Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (𝐾) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում: 

Օրինակ` ալյումինի ( 𝐴𝑙 ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°𝐶 տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Screenshot_5.png

          Ալյումինի այրումը թթվածնում

Երկաթը (𝐹𝑒) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված: 

download.jpg

  Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

   Ջերմանջատիչ ռեակցիա՝ այրման          Ջերմակլանիչ ռեակցիա՝ քայքայման

Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:

Ջերմության այն քանակը, որը քիմիական ռեակցիայի ընթացքում անջատվում է կամ կլանվում, անվանվում է ռեակցիայի ջերմէֆեկտ, նշանակվում լատիներեն 𝑄տառով և միավորների միջազգային համակարգում արտահայտվում է ջոուլներով (Ջ):

Գործնական հաշվարկներում առավել կիրառական միավորն է կիլոջոուլը՝ (կՋ)‘1 կՋ=1000 Ջ

Քիմիա 8

Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 1

Ինքնաստուգում

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը

CO2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական երևույթների օրինակներ են՝ վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը և այլն:

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

Քիմիական տարրերի նշանները նշվում են իրենց լատիներեն անվան առաջին մեծատառ սկզբնատառով, եթե սկզբնատառերը նույնն են եղել, ապա մեծատառ սկզբնատառի կողքը փոքրատառով գրվում է այդ բառի որևէ այլ տառ։ Օրինակ՝ նատրիում Na, պղինձը՝ Cuprum – Cu և այլն։

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

Կերակրի աղ — NaCl
շաքար — C12H22o11

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

Ածխածին տարրը ապրում է 2-րդ հարկի 4-րդ բնակարանում ։

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Դ) Z

Գ)-1

2)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

3)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս

2.զանգված

  1. գործակից
  2. հարաբերական մոլեկուլային զանգված

4)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիայի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2

3, CaCOg = CaO + CO,

5)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + ? = 2MgO

O — թթվածին

  1. Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O – միացման

p) CaCO3 → CaO + CO2 – քայքայման

q) Fe + O2→ Fe3O4 – միացման

n) HgO → Hg + O2 – քայքայման

  1. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

Տաքացման ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաներից է ՝լուցկու այրումը, մագնեզիումի այրումը, փայտի այրումը, քանի որ երեքն էլ քիմիական ռեակցիաներ են՝ այն պետք է տաքացնել, այսինքն ստանալ ջերմություն, որպեսզի տեղի ունենա այրում։

  1. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

Երկաթի ժանգոտվելը, քանի որ ժանգոտումը առաջանում է թթվածնի հետ փոխազդեցությունից։

Կաթի թթվելը, քանի որ դա նույնպես ընթանում է սենյակային պայմաններում։

Ձվի նեխելը, դա նույնպես քիմիական ռեակցիա է, քանի որ հոտ ու համ է առաջանում։

  1. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

Ջոուլ, ԿիլոջուլԿալորիա, Կիլոկալորիա։

  1. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Աթոռ, հեռախոս և այլն։

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Ապակուց պատրաստված բաժակը մարմին է:

  1. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

Մարմիններ-ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ։
Նյութեր-ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին։

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա) պղնձե լար բ) երկաթե պատառաքաղ գ) ռետինե գնդակ դ) ապակե բաժակ ե) ռետինե քանոն զ) փայտե սեղան
  2. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
    Ընտրված ռեակցիաները քիմիական են, քանի որ արդյունքում փոխակերպվում են այլ նյութի։
  3. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Պինդ — երկաթ, ալիումին
Հեղուկ — սնդիկ, գալիում

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Գազային — քլոր, ազոտ
Հեղուկ — բրոմ, սնդիկ
Պինդ — ծծումբ, ածխածին

3. Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

H — ջրածին -1
He — հելիում — 4

4. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

C — ածխածին — 12
Al — ալյումին — 27

Ar — արգոն — 40

5.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները. ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։
Ոչ մետաղ-ծծումբ, ջրածին, ֆոսֆոր, բրոմ
Մետաղ-երկաթ, ալյումին,նատրիում, սնդիկ

Քիմիա 8

Նոյեմբերի 23-28

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառում է քիմիական տարրերի և ինդեքսների միջոցով։
  2. Ի՞նչ է ինդեքսը և ե՞րբ է այն օգտագործվում:
    Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև է աջ, կոչվում է ինդեքս։ Այն օգտագործվում է, երբբ տվյալ նյութի մոլեկուլը կազմված է մեկից ավելի ատոմներից։
  3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
    Հաղորդում է, թե նյութում որ տարրերը։
    Քիմիական բանաձևը ցույց է տալիս՝ նյութի անվանումը, այդ նյութի մեկ մոլեկուլը, նյութի քանակական բաղադրությունը, ինչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած, նյութի որակական բաղադրությունը, որ տարրերի ատոմներից է կազմված նյութը։
  4. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է որը պահպանում է տվյալ նյութի հատկությունները:

  5. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.

ա. CuO-կուպրում օ, 1 ատոմ Cu, 1 ատոմ- 0
բ. NaOH — նատրիում օ հաշ, 1 ատոմ Na, 1 ատոմ- 0, 1 ատոմ- H
գ. LiH — լիթիում հաշ, 1 ատոմ- Li, 1 ատոմ- H
դ. SiO2 — սիցիլիում օ երկու, 1 ատոմ- Si, 2 ատոմ- o

  1. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,
K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:
CO

Գրառե՛ք և կարդացե՛ք այդ բանաձևերը: