Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:
IIIդ․ կեսերին Սասանյան արքա Շապուհ I-ը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ II-ը ստիպված հեռանում է Հռոմեական կայսրություն։ Հայոց գահին նստում Է Խոսրով II-ը։ Պարսից արքան, պարտություններ կրելով հայոց Խոսրով թագավորից, Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հանձնարարությամբ։ Իբրև թե պարսից հետապնդումներից խուսափելով՝ Անակը ներկայացել էր հայոց արքա Խոսրովին, որը նրան իր ընտանիքով բնակեցրել էր Արտազ գավառում։ Հայաստան գալուց և որդու՝ Գրիգորի ծնվելուց երեք տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Իսկ Անակին իր մերձավորի հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ։ Անակի որդուն՝ Գրիգորին, դայակները փախցնում են Կապադովկիայի Մաժակ Կեսարիա քաղաքը։ Իսկ Խոսրովի որդուն՝ Տրդատին, դայակները, փախցնելով պարսկական հետապնդումներից, տանում են հռոմեական կայսեր արքունիք։

Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը։
Սասանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով 260-ական թթ․ կեսերից հայոց գահը զավթում են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ։ Մովսես Խորենացին այս ժամանակաշրջանը բնութագրել է որպես «ժամանակ անիշխանության»։

Պատմել զրադաշտականության մասին:

հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը:

Նրա գրչին են վերագրում զրադաշտականների սուրբ գիրքը՝ «Ավեստայի» հնագույն մասը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը երկու հավերժ հակադիր ուժերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի, չարի ու բարու սկզբների պայքարի ճանաչումն է: Ահուրամազդան մարմնավորում է լույսը, բարին, ճշմարիտը և կյանքը, իսկ Ահրիմանը կամ Անհրա-Մայնյուն՝ խավարը, չարը, սուտը և մահը: Նրանց պայքարի ասպարեզը աշխարհն է, որը վերջիվերջո պետք է ավարտվի բարու սկզբի հաղթանակով:
Ահուրամազդայի պայքարը դրսևորվում էր զրադաշտական էթիկայի երեք սյուները կազմող գաղափարների միջոցով, որոնք էին բարեպաշտությունը, ճշմարտությունը և անմահությունը: Մարդն արարվել է Ահուրամազդայի կողմից, սակայն նրան տրվել է ազատություն ընտրելու չարի ու բարու միջև, որի պատճառով էլ նա պարբերաբար հայտնվում է չարի ազդեցության ոլորտում: Զրադաշտական ուսմունքը մեծ տեղ է հատկացնում էթիկայի ու բարոյականության հարցերին, ինչպես նաև նորամուծություն հանդիսացող կամքի ազատության սկզբունքին:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, էջ 126-127Զրադաշտականություն,  

Զրադաշտականություն

մաթեմատիկա 6

Պարապմունք 108.

Տասնորդական կոտորակի կլորացում:

Հաճախ առօրյա կյանքում որոշ չափումներ կամ հաշվարկներ կատարելիս ստանում ենք տասնորդական թվեր, մինչ դեռ մեզ այդքան ճշգրտություն անհրաժեշտ չի։ Այդ պատճառով էլ տասնորդական կոտորակները կլորացնում ենք։

Օրինակ՝

Բոլորին  ծանոթ է իրավիճակը, երբ խանութում գնված ապրանքների գինը կազմում այսպիսի տասնորդական թիվ, ինչպսին է 1560,851 դրամը։ Իհարկե մենք չենք կարող վճարել ճշգրիտ գումարը, և կլորացնում են թիվը։

Գոյություն ունեն թվերի կլորացման մի քանի տարբերակ՝ պակասորդով, հավելորդով ևն․․․․․․

Պակասորդով կլորացման դեպքում տրված թիվը փոխարինում ենք ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը։

Օրինակ՝  538,816 թիվը կարելի է կլորացնել նաև պակասորդով , կստանանք 538,8։

538,816 հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9:

Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝   

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով,

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով:

Առաջադրանքներ

1․ Թվի ամբողջ մասը կլորացրու՝ 

145,6=146
3,67=4
3,65=4
24,6=25 
25,6=26
756,48=756
755,48=755
56,81=57
56,9=57 
11, 54=12
21,54=22    
77,5=78  
77,22=77
87,625=88
1245,5678=1246
254,459=254

2․ Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.

ա) 3,87=387/100   գ) 137,56=13756/100  ե) 1,001=1001/1000   է) 3,5978=35978/10000

բ) 16,99=1699/100  դ) 0,003=0003/1000      զ) 37,1=371/10      ը) 74,0938=740938/10000

3․ Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4)=-4,6
գ) (–0,37) + (–6,23)=-6,6
ե) (–1,001) + (–2,456)=-3457

բ) (–8,75) + (–1,25)=-10
դ) (–4,38) + (–2,04)=-6,42
զ) (–18,203) + (–0,411)=-18,614

4․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64
դ) 15,899 > 14,9
ե) 78832,91 > 78732,91

բ) 72,93 < 73,851
գ) 0,382 < 0,45
զ) 663,0001 < 663,0002

5․Կատարի՛ր բաժանում․

ա) 1000 ։ 0,25=4000
դ) 1295 ։ 0,37=3500
է) 888 : 0,37=2400

բ) 169 ։ 1,3=130
ե) 276 ։ 2,3=120
ը) 302 : 0,2=1510

գ) 7920 ։ 3,6=2200
զ) 10572 ։ 8,81=1200
թ) 4451 : 44,5=100

6․ AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։ CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության 2/3-ն է։ Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։
36