Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Հարցարան
- Լրացրու տրված մտքերը.
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ստիպված չլինել շուտ տուն վերադառնալ, անել այն ինչ ուզումես և ապրես ազատ կյանքով։
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ մարդը պետք է լինի ազատ բայց իր ազատության չափը չանցնի։
- Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:
Կրկնվող արտահայտությունը «Կուզեի լինել» արտահայտությունն է, որը հիմնավորվում է իր ազատ լինելու ցանկություններով։ - Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
Հերոսը դպրոցական տղա էր։ Նրա զբաղմունքը դպրոց գնալն էր։ Նրան հոգնեցրել էր ստիպված լինել շուտ տուն վերադառնալը և կարգ ու կանոնով ապրելը։ Նրան գրավում էր այն, որ նա ստիպված չէր ինչոր տեղ շտապելու, ստիպված չէր անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէր այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու: Նրան գրավում էր այն, որ պարտիզպանի անում էր այն, ինչ որ սիրտն ուզում` փոշոտում էր հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չէր ստանում: Նրան գրավում էր այն, որ պահապանը լապտերը ձեռքին քարշ էր տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չէր մտնում: Նա երազում էր լինել ազատ, ապրել առանց կարգ ու կանոնի, քնել այն ժամանակ երբ նա էր ուզում և այլն։ - Շարունակիր ստեղծագործությունը (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:
Սկսիր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել: