Մայրենի

<> Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
  2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։
    Անտակ-նհատակ, անունշ, խոր, խորախոր, անդնդախոր, խորունկ
    վերուստ-երկինք

    անհուն-անսահման, անեզր
    հանք-հանքարան, հանքատեղի, հանքավայր, հանածո
    անհատ-անձնավորություն, անձ, մարդ, էակ, արարած
    երկյուղ-վախ, սարսափ, ահ, սոսկում, զարհուրանք, ահուդող
    շաղ-ոստ, դալար ճյուղ, շիվ
  3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

    Իմ կարծիքով այս հատվածը ուզում է ասել, որ աշխարհում ամենակարևորը սերն է և բարությունը:
  4. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։
    <<Իմ մեծ հարստությունը>>
  5. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
    Այս հատվածը ուզում է ասել, որ կարևոր բանը աշխարում դա սերն է բարությունը այլ ոչ թե գումարը:
  6. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ 

Իմ կարծիքով`բանաստեղծը այս տողերով ուզում է ասել, որ ամեն մարդ հարուստ է իր հոգով, հարուստ է իր բարությամբ, իր սիրով :Հոգով հարուստ մարդը ոչ մի գողից ու ավազակներից չի վախենա, քանի-որ դա իր հոգու հարստությունն է, ոչ ոք դա չի կարող գողանալ իրենից:

Оставьте комментарий