Մայրենի 6

Դպրոցական վեց տարիներս

Ահա շուտով կլրանա իմ 6-րդ ուսումնական տարին։ Այնքան գեղեցիկ և հիշարժան պահեր եմ ես ապրել այս վեց տարիների ընթացքում։ Առաջին քայլերս եղել են Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում։ Այնքան գեղեցիկ էր առաջին օրը, բոլորը փուչիկներով ու ծաղիկներով էին։ Այդ օրը իմ հիշողության մեջ վառ տպավորվել էր իմ առաջին ուսուցչուհին՝ Հովսեփյան Քրիստինեն՝ մի վառ ու աշխույժ աղջիկ, նա մեզ միշտ ասում էր <<ճուտիկներ>>։ Առաջին դասարանում շատ հեշտ էր, ուրախ և զվարճալի։ Հենց առաջին դասարանից ձևավորվեց մեր դասարանը։ Ինչպես բոլորն էին ասում՝ յուրահատուկ դասարան։ Այնուհետև հետևեցին մեր հաջորդ ուսումնական տարիները։ Երկրորդ դասարանում մեր ուսուցչուհին փոխվեց։ Նրան փոխարինեց ոչ պակաս վառ, գեղեցիկ, նուրբ և գրագետ Ավետիսյան Տաթևը։ Մեր ուսումնական տարիները օր օրի դառնում էին ավելի բովանդակալից և հետաքրքիր։ Ճամփորդությունները ավելի հետաքրքիր էին դարձնում մեր առօրյան, որովհետև ավելի ու ավելի շատ ձեռքբերումներ էինք ունենում։ Երրորդ դասարանը ավարտելուց հետո մեզ սկսեցին դասավանդել տարբեր ուսուցիչներ։ Մի փոքր մեծանալով՝ մեր դասարանի տղաները սկսեցին մի փոքր չարանալ, <<դե իրենք արդեն շատ մեծ էին>>։ Սկսեցինք ուսումնասիրել նոր առարկաներ, ավելի շատ նախագծեր էինք իրականացնում։ Ահա 5-րդ դասարանը մեզ համար եղավ պասիվ ու ձանձրալի տարի, որովհետև համավարակ սկսեց ողջ աշխարհում։ Այդ տարին ինձ համար ուներ և լավ և վատ կողմեր, չնայած, որ այդ տարի, իմ կարծիքով, ուսումը մեծ անկում ապրեց։ Ահա և 6-րդ դասարան։ Մուտք նոր դպրոց, նոր ուսուցիչներ, շատ ավելի ընկերներ և նոր միջավայր։ Ասեմ, որ շատ հետաքրքիր էր, չնայած նրան, որ հենց առաջին օրը գողացան իմ հեռախոսը։ Դա ինձ համար մեծ հիասթափություն էր, սակայն ես չկոտրվեցի և դպրոց հաճախեցի նույն ուրախությամբ։ Անցնում էինք նույն առարկաները։ Ավելացել էր միայն պատմությունը։ Ինձ համար շատ դժվար էր ընտելանալ այդ առարկային, ես մեծ դժվարությամբ էի սովորում պատմություն առարկան, չնայած իմ սիրելի ընկեր Ստելլան ամեն ինչ անում էր, որ ես չնեղվեմ։ Այս տարին, ափսոս, որ շատ շուտ ավարտվեց, բայց կարևորը ավարտվեց բազմաթիվ գիտելիքներով և ձեռքբերումներով։

Оставьте комментарий